18.04.2025
Մամուլ. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տարօրինակ վայրիվերումներ են սկսվել
prev Նախորդ նորություն

Ոչ մի օր առանց կրակոցի. Շամիրամի սգո սրահում սպանվել է չորս մարդ

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ են հնչել: ՀՀ Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել 5-ը:


Աղբյուրի համաձայն՝  կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզվել է, նա դիմել է փախուստի։


Ըստ մամուլի՝ սպանվածները Շամիրամ էին եկել ՌԴ-ից, նրանք եզդիներ են, կրակոցներ արձակած անձը՝ նույնպես, բայց նա Արմավիրի մարզի գյուղերի բնակիչ է: 


Այնուհետև ոստիկանությունից հայտնեցին, որ սգո սրահում կրակոցների հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում:


Նշենք, որ կիրակի օրը հայտնի դարձավ, որ Սևանում սպանվել է Միրաժ լողափի սեփականատերը, իսկ նրա որդին, նույն օրն ավելի ուշ, վրեժխնդիր է եղել հոր մահվան համար՝ սպանելով հորը դաժան ծեծի ենթարկած երիտասարդներից մեկին:

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար