23.11.2024
Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար
prev Նախորդ նորություն

Օգոստոսի 6-ին երթևեկությունը ՀԿԵ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Այս տարի Հայաստանի երկաթուղայինները նշում են երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը, Հայաստանի երկաթուղու էլեկտրիֆիկացման 50-ամյակը: