27.11.2024
Ռազմական փորձագետ. «Супер Мушак»–ը թույլ կտա պատրաստել ռազմական օդաչուներ Ադրբեջանի համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ՌԴ դիվանագիտական պատերազմն իր ազդեցությունը կունենա ՀՀ-ի վրա. փորձագետ

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված տնտեսական նոր պատժամիջոցների արդյունքում Հայաստանի համար դժվար կլինի մանևրել այդ երկու պետությունների միջև։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։


«ԱՄՆ-ն աշխարհում համար մեկ երկիրն է տնտեսական առումով, իսկ ռազմական առումով Ռուսաստանը, կարծես թե, հավասար գծի վրա է դուրս գալիս ԱՄՆ հետ։ Ասել, թե ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև լարվածությունը նոր սկսվեց, ճիշտ չի լինի, ԱՄՆ–ն ունի քաղաքական հստակ գիծ, նրանք ասում են, որ առաջինն իրենց շահն է, ԵՄ-ի հետ նրանց խաղերը չգիտեմ ինչով կավարտվեն։ ՌԴ-ն սառը պատերազմից հետո ցածր մակարդակում է եղել, բայց Վ. Պուտինի նման նախագահը ՌԴ-ն հանեց այդ վիճակից, ինչը ԱՄՆ-ին դուրս չի գալիս»,- ասաց Նավասարդյանը, հայտնում է tert.am-ը:


Ըստ նրա` ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է Պուտինի անձի դեմ, ինչը նկատվում է հայաստանյան որոշ շրջանակներում ևս։ Նրա խոսքով՝ եթե Պուտինը հեռանա, Հայաստանը կարող ենք այնպիսի վիճակի մեջ ընկնել, որ “երանի տա այս օրվան”։


«Շատ բաներ Պուտինը պահում է։ Թուրքիայի հարցում, Ղարաբաղի հարցում և շատ այլ հարցերում։ Ի՞նչ է, կարծում եք, թե Մոսկվայում նստած են միայն հայամե՞տ քաղաքական գործիչներ։ Ո՛չ, այնտեղ կան Թուրքիայի, Ադրբեջանի շատ մեծ ջատագովներ»,- նշեց Արման Նավասարդյանը։ Վերջինս աննախադեպ որակեց ԱՄՆ արձագանքն ամերիկյան պատժամիջոցներին` դիվանագետներին հետ ուղարկելու տեսքով: Արման Նավասարդյանը շեշտեց, որ տեղի է ունենում դիվանագիտական ձգձգվող պատերազմ։


«Այս ամենը շարունակություն կունենա, որովհետև երբ պետություններն իրար կծում են, ոչ միայն փոքր, այլև մեծ խնդիրներ են առաջանում։ Այս հարցն օրակարգում է լինելու դեռ շատ երկար տարիներ, տասնամյակներ, որովհետև ԱՄՆ կոնգրեսի որոշումն ընդունելուց հետո կատարվեց անուղղելի մի բան` Թրամփի ու Կոնգրեսի միջև միասնականություն չկար ԱՄՆ նախկին բոլոր նախագահների ու Կոնգրեսի միջև միասնականություն է եղել հակառուսական քարոզարշավների ժամանակ։ Թրամփը հիմա ծանր ու իզոլացված վիճակում է գտնվում։ Ես չեմ բացառում, որ Թրամփին իմպիչմենտ անգամ հայտարարեն»,- ասաց Արման Նավասարդյանը։