27.11.2024
ԱՄՆ-ՌԴ դիվանագիտական պատերազմն իր ազդեցությունը կունենա ՀՀ-ի վրա. փորձագետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ–ի ու Վրաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է Սահակաշվիլու օրոք

Վրացի փորձագետ Շոթա Ափխաիձեի կարծիքով, ԱՄՆ–ի ու Վրաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է Սահակաշվիլիի և Ջորջ Բուշ–կրտսերի օրոք։


Նրա խոսքով, Բարաք Օբամայի օրոք Վաշինգտոնը դադարեց մեծ հույսեր կապել Թբիլիսիի հետ։ Վրաստանը դադարեց ընկալվել, որպես «ժողովրդավարության փարոս», փոխանցում է sputnik-georgia.ru–ն։

Վաշինգտոնի համար Սահակաշվիլիի պես ավանտյուրիստն իր անկանխատեսելի վարքով ձեռնտու չէր.

«Երբ Թբիլիսիի արևմտյան գործընկերները հասկացան, որ Վրացական երազանքն ու Բիձինա Իվանիշվիլին չեն պատրաստվում Վրաստանն ուղղորդել դեպի եվրասիական ինտեգրացիա, նրանք Սահակաշվիլիի փոխարեն նախընտրեցին պրագմատիկներին»,– հավելել է նա։