14.07.2025
Ոստիկան սպանած կրակոցն արձակվել է գրավված ՊՊԾ գնդի տարածքից. հակադարձում է Ոստիկանությունը
31.07.2016
Ոստիկան սպանած կրակոցն արձակվել է գրավված ՊՊԾ գնդի տարածքից. հակադարձում է Ոստիկանությունը

«Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից»,- այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից: 1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը: 2. Արձակված գնդակի հետագիծը: 3. Դիպուկահարի թաքստոցը: 4. Դիպուկահարը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել էր, որ ոստիկանն իրենց կրակոցից չի սպանվել: «Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծեց Ավետիսյանը: