26.11.2024
Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի 2017թ.–ի հոկտեմբերին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ու Պակիստանի ռազմա–տեխնիկական համագործակցությունը բխում է երկկողմ շահերից

Ադրբեջանի ու Պակիստանի միջև տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մտադրությունները ավելի կամրապնդեն երկկողմ կապերը։ Այդ մասին Day.Az–ին հայտարարել է պակիստանցի փորձագետ Մուհամեդ Ասիֆ Նուրը։

Ադրբեջանի մաքսային ծառայության տվյալներով, 2017թ.–ի առաջին կիսամյակում Պակիստանի ու Ադրբեջանի երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 17,5 միլիոն դոլար։

Ըստ նրա, Բաքվի ու Իսլամաբադի հարաբերությունները`պատմական, մշակութային եղբայրության օրինակ են։

Փորձագետը հատուկ կարևորություն է տալիս Ադրբեջանի կողմից Պակիստանից Սուպեր Մուշակ ինքնաթիռների գնմանը, ինչը թույլ կտա կատարելագործել ադրբեջանցի օդաչուների գիտելիքները։

Քաղաքագետը հավելել է, որ ռազմա–տեխնիկական համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից։