Թրամփն իր հապճեպ ու հաճախ կտրուկ քայլերով փորձում է ցույց տալ, որ իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել`նրան ընտրել է ժողովուրդն ու ինքն իրականացնելու է իր ծրագիրը։ Նա բավականին խիստ ղեկավար էր`նրա ամենահայտնի արտահայտություն էր «դուք ազատված եք աշխատանքից»։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։ Նրա խոսքով, ինչքան էլ վատ վերաբերվի Հանրապետական կուսակցությունը Թրամփին, նա միևնույն է հանրապետական նախագահ է։ Աջակցել ամերիկյան նախագահի իմպիչմենտին`դա սեփական ռենոմեին ուղղված հարված է, փոխանցում է ntv.ru կայքը։ Ըստ Լուկյանովի՝ ավարտին է մոտեցել մեկ ամբողջական`ամերիկյան գերակայության դարաշրջան։ Նա նշել է, որ ոչ թե Թրամփն է բերել փոփոխություններ, այլ փոփոխություններն են բերել Թրամփին։ Փորձագետը հավելել է, որ չնայած Բարաք Օբամայի ու Դոնալդ Թրամփի միջև առկա անտագոնիզմին`նրանք երկուսն էլ ամերիկյան գլոբալ գերակայության անկման նախագահներ են։