7.07.2025
Ադրբեջանցի փաստաբանն այսօր հանդիպել է ձերբակալված Ալեքսանդր Լապշինի հետ
09.02.2017
Ադրբեջանցի փաստաբանն այսօր հանդիպել է ձերբակալված Ալեքսանդր Լապշինի հետ

Փաստաբան Սաֆար Հուսեյնովն այսօր հանդիպել է ձերբակալված Ալեքսանդր Լապշինի հետ: Այս մասին գրում է ԱՊԱ-ն: Փաստաբանն ասել է, որ Լապշինը դժգոհություններ չունի թիվ 1 քննչական մեկուսարանում պահման պայմաններից եւ չի բողոքում առողջական վիճակից: Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հյուպատոսական և դիվանագիտական խողովակներով սերտ կապերի մեջ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի հետ կապված բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Բաքվում Իսրայելի դեսպանատունն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված զարգացումներին։ Այդ մասին Sputnik Азербайджан–ին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանի տեղակալ Ամիր Ռոմը։ Նախօրեին բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից տեղափոխել են Բաքու`ուժեղացված պահակախմբով։Այս պահին Լապշինը գտնվում է Բաքվում և սպասում է դատավարությանը։ Ադրբեջանցի փորձագետների կարծիքով բլոգերին խիստ պատիժ չի սպասվում։