12.07.2025
Մտահոգիչ է միջազգային կազմակերպությունների լռությունը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ
25.07.2017
Մտահոգիչ է միջազգային կազմակերպությունների լռությունը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ

Մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով ՝ դա չափազանց մտահոգիչ է, առավել ևս, որ ադրբեջանական կողմը զգալի միջոցներ է ներդնում լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար՝ միջազգային հանրությանը փորձելով ցույց տալ, որ ատելությունը հայկական կողմից է: ՄԻՊ-ի խոսքով, հայկական կողմը պետք է մաքսիմալիստ լինի այս հարցում և չսահմանափակվի ձեռք բերածով ու ակտիվ աշխատի: Նա նաև տեղեկացրեց, որ օրերս Տավուշի մարզի Բարեկամավան ու Չինարի գյուղերի վրա հակառակորդի կողմից գնդակոծությունների հարցով ինքը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ: «Հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ, հասցեական գնահատականները: Խոսքս վերաբերում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը քաղաքականության հետ կապ չունի», - ասաց Թաթոյանը՝ հավելով, որ Ադրբեջանը նպատակամղված թիրախավորում է խաղաղ բնակչությունը: