12.07.2025
ՌԴ 6 ընկերություն 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ձեռնարկությունների շարքում է
26.07.2017
ՌԴ 6 ընկերություն 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ձեռնարկությունների շարքում է

Defense News մասնագիտացված կայքի հրապարակած 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում ընդգրկվել է ռուսաստանյան 6 ընկերություն: 2016 թ. հրապարակված ցուցակի համեմատ ցանկում չեն ընդգրկել «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը: Այս մասին գրում է razm.info-ն: Ռուսաստանյան այդ ուղղաթիռաշինական ընկերությունը, ըստ Defense News-ի 2016 թ. ցանկի, ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ստացել էր շուրջ 3,2 մլրդ դոլարի եկամուտ՝ զբաղեցնելով 25-րդ հորիզոնականը: Հաշվի առնելով այն, որ այս ընկերությունը 2016 թ. հայտարարել է տերբեր երկրներ ուղղաթիռների արտահանման մասին՝ ամենայն հավանականությամբ ամերիկյան մասնագիտացված կայքի ցուցակում «Ռուսաստանի ուղղաթիռների» բացակայությունը առնվազն սխալմունք է: Ըստ ռուսաստանյան ընկերության հաշվետվության՝ 2016 թ. եկամուտը կազմել է 214,3 մլրդ ռուբլի (շուրջ 3 մլրդ դոլար` 2016 թ. միջին փոխարժեքով): 2015թ. ցուցակի համեմատ էլ վերջին երկու տարվա ընթացքում 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակում չի հայտնվում «Объединённая двигателестроительная корпорация» ընկերությունը.   Ընկերություն                                         Եկամուտ ռազմ. (մլն $)11. Алмаз-Антей                                         741314. Объединенная авиастр.корп.               563732. Тактическое ракетное вооружение     286645. Уралвагонзавод                                     158450. Радиоэлектронные технологии           136586. РТИ                                                        565: