Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ոստիկանական ուժերը մեկուսացրել են։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են», - գրառում է արել նա:
Հիշեցնենք, պատգամավորներին ոստիկանական ուժերը, ուժ կիրառելով ու հատուկ միջոցներ կիրառելով, հարկադրաբար հեռացրեցին հավաքի վայրից, երբ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը հասավ Արցախ փողոցի սկզբնամաս:
Հիշեցնենք նաև Հայաստանի Սահմանադրություն 96-րդ հոդվածը.
2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: