Ոստիկանությունը Էրեբունիում ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառում: Ոստիկանները հարձակվեցին Նիկոլ Փաշինյանի վրա և բառիս բուն իմաստով խլելով դիմադրություն ցուցաբերող ցուցարարներից փախցրեցին նրան:
Երբ ցուցարարները հասան այդ տարածք, խաչմերուկն արդեն փակ էր մեծաթիվ ոստիկաններով, հնչում էին ձայնային նռնակների պայթյուններ:
Կան բերման ենթարկվածներ:
11.54
Ոստիկանական զորքը արագ քայլերով, ցուցարարներին նկատմամբ բիրտ ուժ կիրառելով առաջ է շարժվում: Շատ ցուցարարներ բերման են ենթարկվում:
Առավոտյան ժամը տասին Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան տապալված բանակցություններից հետո ոստիկանությունը ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ:
11.52
Դիմակավորված ոստիկանները տարան նաև Սասուն Միքայելյանին: Նա ևս ԱԺ պատգամավոր է ունի անձեռնմխելիություն:
11.48
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, որին ոստիկանները բերման չենթարկեցին, կոչ արեց ցուցարարներին չհեռանալ ու հանուն ազատության շարունակել պայքարը: Նա կոչ արեց չվախենալ: Ոստիկանները շարունակում են ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: «Ինքը մարտի մեկի նախագահ ա, ուզում ա մարտի 1 կրկնվի»,- հայտարարեց պատգամավորը:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ունի ԱԺ պատգամավորի անձեռնմխելիություն: