«Համբերատար բանակցողի» նյարդերը տեղի տվեցին. Սարգսյան-Փաշինյան հանդիպման արձագանքները
22.04.2018
VERELQ-ը ներկայացնում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ ԶԼՄ-ների ներկայությամբ տապալված բանակցությունների վերաբերյալ Facebook-այն արձագանքները, որոնց թվում կան փորձագետների, իրավապաշտպանների ու լրագրողների գրառումներ:
Արթուր Մարտիրոսյան, բանացային գործի փորձագետ
Դիտեցի վաչապետ Սերժ Սարգսյանի ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «բանակցությունները» Մարիոթում: Կոշտ բանակցությունների սիմուլյացիայի թյերնինգների հազարավոր մասնակիցներ անցել են սա: Հարավո՞ր է դուրս գալ վերջնգրային փակուղուց: Այո, իհարկե, անգամ երեք րոպեում կարելի է նախանշել ելքի ճանապարհները:
Իհարկե, Մարիոթում տեղի ունեցածը բանակցություններ չէին: Սա հասկանալու համար բավական է լրատվամիջոցների մասնակցությունը: Ամենայն հավանականությամբ հենց Փաշինյանն է պնդել ԶԼՄ-ների մասնակցությունը, որպեսզի փակ եւ գաղտնիության անգամ ակնարկ չլինի, որ նա ծախվել է: Մյուս կողմից սակայն ԶԼՄ-ների ներկայությունը նշանակում էր, որ բանակցություններ չեն լինելու, այլ կլինեին դիրքորոշումների վերահաստատում եւ դրանց ամրապնդում: Այժմ բանակցություններ իսկապես չեն կարող լինել:
Եթե դեռեւս առավոտյան ես հույուս ունեի, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա, ապա այժմ այդ կարծիքին չեմ: Այժմ կարելի է միայն աղոթել, որ ամեն ինչ անարյուն ավարտվի:
Հայկ Մարտիրոսյան, քաղաքագիտության դոկտոր
Ուժային լուծումը դարձավ անխուսափելի: Փաշինյանը չգնաց իր նախորդների ճանապարհով, կուլ չտվեց իրեն նետված խայծը և մնաց փակուղում: Նա ընտրեց մինչև վերջ գնալու ճանապարհը: Վարչապետ Սարգսյանը` նույնպես ընտրեց մինչև վերջ գնալու ճանապարհը: Այսօր կամ վաղը, ամենայն հավանականությամբ, լինելու է ծանր ուժային լուծում: Հնարավոր են մեծաթիվ զոհեր: Իշխանությունն ընտրել է հենց այդ ճանապարհը:
Ընդդիմությունը բռնությունների դաշտում չէ: Իշխանությունը պատրաստվում է բռնության դիմել: Արյունը միշտ դառնում է բռնություն կիրառողի պատասխանատվությունը: Հատկապես` երբ դա լայն ժողովրդական զանգվածների դեմ է: Բոլոր նրանք, ովքեր հանուն իշխանության պահպանման` արյուն կհեղեն` կայրեն բոլոր կամուրջները և իրենք իրենց անդառնալիորեն կդատապարտեն: Միաժամանակ` չեն կարողանա պահպանել իշխանությունը: Հայաստանի պես կիսաարևելյան-կիսաարևմտյան երկրներում դա ուղղակիորեն անհնար է: Ակնկալվող արյան պատասխանատվությունը մնալու է ուժ կիրառողների վրա:
Խաչիկ Գալստյան, քաղաքագետ
Սարգսյան-Փաշինյան հանդիպումը, ցավոք, բանակցության չվերածվեց։ Ընդամենը օրեր առաջ ցուցադրում էին համբերատար բանակցողը ֆիլմը։ Այս էպիզոդում վարչապետի նյարդերը տեղի տվեցին։ Նիկոլը նստած էր տանտիրոջ դիրքում, չնայած որ հանդիպումը բացեց Սարգսյանը։ Նիկոլի հայացքը ներքև է գամված։ Սակայն ռուբիկոնը կողմերը դեռ չեն անցել։ Պահանջվում է ևս մեկ հանդիպում:
Ավետիք Չալաբյան, փորձագետ
Երբ Սերժ Սարգսյանը փոխում էր սահմանադրությունը, թերևս ենթադրում էր, որը ինքը այդ սահմանադրությամբ Մերկելի պես ևս չորս ժամկետ անխռով կառավարելու է։ Չէր պատկերացնում սակայն, որ ստիպված է լինելու նստելու կամուֆլյաժով, անթրաշ ու անզիջում Նիկոլի դիմաց, ու նրա դաժան աչքերում տեսնել իր անցած ամբողջ կյանքը, իր արածն ու չարածը, իր հավատալիքների փլուզումը։ Աստված բոլորին խոհեմություն տա սա անարյուն վերջացնել, դեռ շատ գործ կա այս երկրում անելու։
Տիգրան Քոչարյան, բլոգեր, մեկնաբան
Վատ է, ես ակսեի շատ վատ է: Երկու կողմը տարբեր լսարանների վրա աշխատեց. Սարգսյանը՝ դրսի, Փաշինյանը՝ ներսի։ Կարելի է ասել, երկուսն էլ իրենց ուզածին հասան։
Նարիրա Քնարի Մարտիրոսյան, լրագրող
Նախագահի հրապարակ գալը, Նալբանդյանի դեսպանների հավաքը ու «Մարիոտում» Սերժ Սարգսյանի պահվածքը խոսում են այ մասին, որ արդեն կա որոշում` ուժ կիրառելու, ու հավանաբար հենց այսօր
Վահե Դավթյան, մեկնաբան
Ինչպես և կանխատեսել էի, երխոսությունն անհնար է, իսկ իշխանությունները չունեն որևէ "փափուկ գործիք" ՝ թավշյա հեղափոխության դեմն առնելու: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի՝ այսօր դրսևորված նյարդայնությունը, բանակցություն վարելու անկարողությունը և սպառնալիք հնչեցնելը խոսում է այն մասին, որ, անկախ հեղափոխության արդյունքներից, սկսվել է գործող իշխանական համակարգի պատմության գիրկն անցնելը:
Վահագն Թվեւոսյան, բնապահպան
Էն, ինչ տեղի ունեցավ քիչ առաջ Մարիոթում, Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել: Համենայն դեպս, ես չեմ հիշում: Էն ինչ կարողացավ անել Նիկոլը, ոչ ոք չէր արել, էն ինչ թույլ տվեց իրեն երկրի փաստացի ղեկավարը, ոչ մի ղեկավար թույլ չէր տվել: Բոլորը խփել են բոլոր հնարավոր ռեկորդները, ու շատ քիչ մարդ ա հասկանում՝ ինչ ա լինելու, որովհետև նախադեպ չկա: Նիկոլի կյանքին վտանգ չի սպառնում հաստատ, բայց մեկ ա սարսափելի ա մտածել՝ ինչ պետք ա անի իշխանությունը, որպեսզի հերքի Նիկոլի պնդումը, թե կորցրել ա լծակները, ու ապացուցի, որ տիրապետում ա իրավիճակին:
Դավիթ Ստեփանյան, լրագրող
Մարտի 1-ի դեպքերից հետեւություն ոչ թե ժողովուրդը, այլ Սերժ Սարգսյանը պետք է կատարի իր հեգեկան զեղումներով: Մարդն իրեն պահել չգիտի ուղիղ եթերում: Մակարդը՝ փողոցիային շուկա է:
Կարեն Ավագյան, ՀՀԿ-ական պատգամավոր
Նիկոլը ևս մեկ անգամ ցույց տվեց քաղաքական իր անհասունությունը։ Խելամիտ մարդիկ բանակցելու գնում են առաջընթացի հեռանկարով, փակուղուց ելք գտնելու նպատակով։ Նիկոլի վարքագիծը ապացուցեց նրա անլուրջ, մանկապարտեզային պատկերացումները ստեղծված իրավիճակի շուրջ։ Իշխանությանը ներկայացրած վերջնագիրը նրա քաղաքական տապալումն է։ Սա նշանակում է, որ Նիկոլը էհերթական անգամ գնում է սադրանքների, և հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա։
Լեւոն Սարդարյան, Լրագրողների անկախ արհմիության նախագահ
Հարգելի, սիրելի լրագրողներ: Քանի որ բանակցությունների տապալման արդյունքում իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, շատ եմ խնդրում` առաջնորդվել միմիայն ու բացառապես մասնագիտական էթիկայի նորմերով: Տարածեք միայն ճշտված և ստուգված տեղեկատվություն, իսկ դեպքի վայրում աշխատելու ընթացքում ոչ մի վայրկյան մի մոռացեք, որ դուք ոչ թե դեպքի, իրադարձության մասնակից եք, այլ այն լուսաբանող: Հիշեք, որ նման պայթյունավտանգ իրավիճակներում շատ բան կախված է հենց ձեր պրոֆեսիոնալիզմից: