26.11.2024
Բերման ենթարկվածների թիվը հասավ 183-ի
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը պետք է հեռանա. այստեղ երկու կարծիք չկա. Փաշինյան

Այսօր ծավալը կրկնապատկվել է հանրապետության ողջ տարածքում: Մենք ունենք մեր հանրության 80 տոկոսի աջակցությունը. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին Ազատության եթերում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը շարունակում է բազմահազար քաղաքացիների ուղեկցությամբ քայլև մայրաքաղաքի փողոցներով:

Անդրադառնալով ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող գործողություններին, նա ասաց, որ իր կողմնակիցները շարունակելու են խաղաղ երթը, բացառելու են բռնությունը, ինչպես նախկինում: Այս պահի դրությամբ հայտնի է շուրջ 200 բերման ենթարկվածների մասին: Այս թիվը լսելով Փաշինյանն ասաց, որ բերման ենթարկվածների թիվը այսօր ամենամեծն է, քանի որ ցույցերն էլ ավելի մարդաշատ են: ցույցերի մեծաթիվ լինելով: Ըստ նրա, մարդիկ արդեն ազատ են և բերման ենթարկվելուց հետո էլ կշարունակեն դուրս գալ փողոց՝ նրանց ոչինչ չի կանգնացնի:

«Այս ցույցի նկատմամբ գործողություն հնարավոր չի»,- շեշտեց նա:

«Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը վերջապես բացի իր աչքերը և տեսնի, որ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ուզում է, որ ինքը հեռանա»,- հայտարարեց շարժման առաջնորդը:


Նշենք, որ  այսօր երեկոյան ժամը 19.00 Հանրապետության հրապարակում դարձյալ նախատեսված է հանրահավաք: