Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին: ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՌԴ փոխարտգործնախարարը գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ Զրուցակիցներին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ռուսաստանյան համագործակցությանը։