5.06.2025
Փորձագետ. Քոչարյանի ձերբակալությունը նախադեպ է ամբողջ հետխորհրդային տարածքի համար
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի

ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման աշխատակիցները հայ-թուրքական սահմանին ձերբակալել են իրավախախտի: Այս մասին հայտնում է ծառայության մամուլի ծառայությունը:


Գյումրիի սահմանային ջոկատի ռուս սահմանապահները ինժիներատեխնիկական միջոցներ փոխադրելու փորձի ժամանակ ձերբակալել են Թուրքիայի հանրապետության քաղաքացու:


Ստուգումների ընթացքում իրավախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ եղել են պետական սահմանի վրա տեղակայված ինժեներական շինությունների և պատնեշների տեսա և լուսանկարներ:



Իրավախախտը օրենքի սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին:


Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ իրադարձության մանրամասները պարզելու համար:

Ռուսաստանից զենքի մատակարարումը կարող է խափանվել. Коммерсант
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով