23.11.2024
Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի
prev Նախորդ նորություն

Ռուսաստանից զենքի մատակարարումը կարող է խափանվել. Коммерсант

Մոսկվային ջղաձգում են ՀՀ-ի նոր իշխանությունների գործողությունները` երկրի նախկին ղեկավարների հետապնդման հետ կապված: Այդ մասին ասված է «Коммерсантъ»-ի հոդվածում, որի հեղինակը հղում է անում պետական կառույցներում իր աղբյուրներին:


Նշվում է, որ հատկապես մեծ ջղաձգվածություն է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդումը` Կրեմլում դա համարում են լուրջ հարված ռազմական դաշինքի իմիջին:


ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Խաչատուրովին սևացնելու փորձերն իրականացվում են արտատարածաշրջանային խաղացողների կողմից: Պուտինի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ հայկական իրադարձությունները լուրջ վնաս են հասցնում կազմակերպության իմիջին:


Լարվածության ֆոնին կարող են խափանվել նաև ՀՀ-ին ռուսական զենքերի մատակարարման հարցերը: ՌԴ-ի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների թոփ-մենեջերներ հայտնել են, որ Երևանին 100 միլիոն վարկի շրջանակներում զենքերի մատակարարումները մեծ հարցականի տակ են: