23.11.2024
Ռուսաստանից զենքի մատակարարումը կարող է խափանվել. Коммерсант
prev Նախորդ նորություն

Քոչարյանի մեղադրանքի հիմքը բանակի ներգրավումն է քաղաքական գործընթացներում. ՀՔԾ պետ

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում: Այս մասին Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:


Նրա խոսքով, բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ գործող Սահմանադրությամբ, բանակի ներգրավում կարող է լինել միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն.


«Ինչպես գիտեք` 2008-ին ռազմական դրություն հայտարարված չի եղել», - ասաց Սասուն Խաչատրյանը:


Նա նաև անհասականալի որակեց, թե ինչու՞ է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը կալանավորումը որակում քաղաքական հետապնդում կամ նշում, որ դրա համար իրավական հիմքեր չկան: Ըստ Խաչատրյանի՝ մեղադրանքի որոշումն այնքան պարզ է, այնքան հստակ և այնքան հիմնավորված, որ իր համար նույնիսկ անհասկանալի է ու տեղ-տեղ նաև ծիծաղելի այդ որոշակի մանիպուլյացիաները:


«Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ», - շեշտեց նա: 


Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ գործի շրջանակում հարցաքննվեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, ՀՔԾ պետն ասաց, որ այդ անհրաժեշտությունը կարող է տեսնել քննիչը: Եվ կրկնեց, որ եթե քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որևէ պաշտոնատար անձ կարող է որևէ նշանակալի տեղեկություն հայտնել, ապա նա հարցաքննվելու է: