27.04.2025
Քոչարյանի մեղադրանքի հիմքը բանակի ներգրավումն է քաղաքական գործընթացներում. ՀՔԾ պետ
prev Նախորդ նորություն

ՀՔԾ պետը հաստատեց՝ եղբայրը Սորոսի հիմնադրամի հայաստանյան կազմակերպության ղեկավարն է

ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանն իր հարազատ եղբայրն է:


Բայց, նրա խոսքով, դա ամենևին էլ չի հաստատում այն լուրերը, որ տարածվել էին իր անվան շուրջ.


«Դավիթ Խաչատրյանն իմ հարազատ եղբայրն է, բայց մնացածը, ինչ գրվում է, հիմարություններ են, որոնք չեմ մեկնաբանում», - ասաց Սասուն Խաչատրյանը:


Հիշեցնենք, օրերս մամուլը գրել էր ՀՔԾ նորանշանակ պետի ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահի կապի մասին: Այդ լուրերը հիմք էին հանդիսացել պնդելու, որ «Սորոսի հիմնադրամն» ազդեցություն ունի ՀՀ-ում կատարվող գործընթացների վրա:

Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար