25.06.2026
Մեր ճանճերի տիրակալը
prev Նախորդ նորություն

Հնդկաստանն է կարևորում, թե՞ Հայաստանը

Նախօրեին տեղի էր ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույց, որի մասին հաղորդագրության մեջ կա հետեւյալ պարբերությունը. «Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»:


Հատկապես ո՞վ է կարեւորել քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Ներանդրա Մոդին: Սա էական է, որովհետեւ Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը նկատելիորեն պասիվ է, հատկապես հաշվի առնելով այն, որ Հնդկաստանի 2021 թվականից հետո Հայաստանի համար թերեւս թիվ մեկ ռազմատեխնիկական գործընկերն է: Համենայն դեպս, հայկական բանակի ներկայիս սպառազինության մեծ մասի գնումներն իրականացվում են հենց Հնդկաստանից:


Մինչդեռ, այդ ֆոնին բավականին նկատելի է, որ գործնականում բացակայում է քաղաքական ու տնտեսական համարժեք կոոպերացիան, գործակցությունը, հաղորդակցությունը: Մինչդեռ, եթե կա օրինակ ռազմատեխնիկական գործակցություն, գնումներ, բայց այդ ամենը չի ուղեկցվում քաղաքական ու տնտեսական համարժեք դինամիկայով, դա թերեւս նշանակում է, որ ռազմատեխնիկականը պարզապես առեւտուր է, ոչ ավելի: Իսկ պարզապես առեւտրի կամ բիզնեսի տրամաբանությամբ ռազմատեխնիկական գործակցությունը, չունենալով կայուն եւ ակտիվ ռազմա-քաղաքական եւ աշխարհտնտեսական բաղադրիչ, չի կարող ունենալ անվտանգային բարձր էֆեկտիվություն:


Հարցադրումը, թե հատկապես ով է կարեւորում քաղաքական երկխոսության եւ այլ կոմունիկացիաերի ակտիվացումը, ամենեւին երկրորդական չէ: Հնդկաստա՞նն է այդ հարցը բարձրաձայնող, թե՞ Երեւանը:


Ես կասկածներ ունեմ, որ ակտիվության պակասից դժգոհ է Հնդկաստանը: Ի վերջո, հենց Նյու Դելին է 2021 թվականից ակտիվացել այդ ուղղությամբ: Հիշեցնեմ, առաջին անգամ Հայաստան ժամանեց Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարը, եւ առհասարակ դա Հնդկաստանի նախարարի առաջին այցն էր հետխորհրդային Կովկաս:


Գլոբալ խաղացողի կարգավիճակի խորացումը Հնդկաստանի համար «պարտադիր» է դարձնում կովկասյան քաղաքականությունը: Իսկ այստեղ, Նյու Դելին ունի մեկ իրատեսական հենարան՝ Հայաստան: Բայց, եթե Հայաստանի համար Հնդկաստանը ընդամենը միջոց է իբրեւ թե բանակի ռեֆորմացիայի ինֆորմացիոն ծածկույթի համար, դա իհարկե չի կարող բավարարել Նյու Դելիին:


Իհարկե Հնդկաստանի հետ համապարփակ աշխատանքը ունի իր բարդությունները: Բայց, այսօր չկա ոչ բարդ աշխատանք, եւ ոչ մի ուղղությամբ: Մինչդեռ կան, ավելի շուտ՝ պետությունների համար պետք է լինեն ռազմավարական առաջնահերթության մշակումներ ու սցենարներ, եւ Հնդկաստանն այդ առումով Հայաստանի համար պետք է ունենա էական նշանակություն:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել