Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Իսանի-Սամգորի թաղամասում երեկ գիշերվանից նոյեմբերի 21-ին գիշերվանից շարունկավող ենթադրյալ ահաբեկիչնեևի դեմ հատուկ գործողությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Նշվում է, որ դեպքի վայրում գնտնող հատուկ տեխնիկան հեռանում է այնտեղից: Ինչպես հայտնում է aliq.ge-ն, հատուկ գործողության ընթացքում վիրավորված հատուկջոկատայինը Ինգորոկղվայի հիվանդանոցում մահացել է: Այս մասին տեղեկատվությունը հաստատել է բժիշկը` նշելով, որ հատուկջոկատայինը 41 տարեկան էր: Հիշեցնենք, որ հատուկ հակաահաբեկչական գործողությունը տեղի է ունենում Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Գաբրիել Սալոսի փողոցում: Տարածքում լսվել են ինտենսիվ կրակոցների ու պայթյունների ձայներ: Տեսանելի է նաեւ թե ինչպես են աշխատում հատուկջոկատայինները: Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամբողջ գիշերվա ընթացքում նռնակների պայթյունների ձայներ է լսել: Կասկածյալ ահաբեկիչներին չի ճանաչում, բայց հավատացնում է՝ Վրաստանի քաղաքացիներ չեն, վրացերեն խոսել չգիտեն: Ըստ տեղի բնակիչների՝ շենքում ապրում են օտարերկրացիներ, որոնք մի քանի բնակարան են վարձում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ անձինք, որոնց փորձում են ձերբակալել իրավապահները, Պանկիսի կիրճից են: