26.06.2026
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա խորացման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը լիովին դադարեցրել է հայկական ողջ ձկնամթերքի ներկրումը

Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքում «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել բոլոր ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ին և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ին: Նշված ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել է ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։


«Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումը և անհրաժեշտ օժանդակ նյութերի տրամադրումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը,- նշել են «Ռոսսելխոզնադզոր»-ից:


Այնտեղ ընդգծել են, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք նախատեսված են ռուսական շուկա մատակարարելու համար:


 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ
Հաջորդ նորություն next
 Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
26.06.2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին