Պապոյանը հրավեր ստացել է. պարզաբանում
Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած հրապարակման հետքերով, որում նշվում էր, որ նախարար Գևորգ Պապոյանը նամակ է գրել ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրելով իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։
«Այսօր մամուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրա առաջիկա գործուղման մասին:
Վերջերս, Նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:
Սա է միակ փաստը:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս»,- ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։
