25.06.2026
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը տնօրեն ունի
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է խնդրել Պապոյանը ռուս նախարարից

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրել իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։


Պապոյանը, ըստ նախարարության աղբյուրների, մեկնում է, որ ռուսական կողմի հետ քննարկի Հայաստանից արտահանման խնդիրները, ռուսական սանկցիաների հարցը։ Սակայն մինչ այս պահը նամակին պատասխան չի եկել․ Ռուսաստանում մտածում են՝ մերժե՞լ Պապոյանի մասնակցության հայտը, թե՞ ընդունել՝ նախարարին փորձելով նվաստացնել ֆորումի ընթացքում։


Փաստորեն, իշխանությունը ջանքեր է գործադրում հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։


 


 


 

Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը՝ ՀԱՊԿ-ին անդամակցության մասով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել