4.07.2025
Պաշտոնյաները պետք է վստահ լինեն՝ որևէ պահի իրենց հետևից գալու են. Նիկոլ Փաշինյան
28.10.2019
Պաշտոնյաները պետք է վստահ լինեն՝ որևէ պահի իրենց հետևից գալու են. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունը կարելի է հիմա տեսնել արդեն նաև անզեն աչքով: Այս մասին ԱԺ-ում,  2020 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանում հսկայական ներդրումներ են կատարվում: «Իհարկե, մեր ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած մենք որոշակիորեն կապիտալ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ ունենք էական և շոշափելի փաստացի կապիտալ ծախսերի ծավալի որոշակի աճ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է որոշ թերակատարումներին, մասնավորապես կապիտալ ծախսերի գծով, նա պարզաբանեց, թե ինչի հետ է դա կապված. «Առաջինն, արդեն ասել եմ մի քանի անգամ՝ կոռուպցիայի դեմ պայքարի: Եթե նախկինում ենթադրաբար այսպես կոչված ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էր, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Ես չեմ կարող բացառել, որ այդպիսի երևույթներ կլինեն, բայց այդպիսի երևույթների մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն մի բանում, որ այսօր, վաղը, մի շաբաթից, մի ամսից, որևէ պահի իրենց հետևից գալու են, որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ կարող է խուսափել այսպիսի պատասխանատվությունից: Եվ երկրորդը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ կապիտալ ծախսերի առումով ես տեսնում եմ այսպիսի խնդիր. մենք մեր երկրում ստանդարտները որոշակիորեն բարձրացնելու խնդիր ունենք: Որովհետև, օրինակ, ինչքան էլ տարօրինակ թվա, այսօր ճանապարհաշինության հետ կապված հանրությունը նաև սոցիալական ցանցերում, ամենուր, բնականաբար, շատ մեծ գոհունակություն է հայտնում»,- ասաց վարչապետը: