Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական աձեռնմխելիությունից: Գլխավոր դատախազի՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությանը կողմ է քվեարկել 87 պատգամավոր, որևէ մեկը դեմ չի քվեարկել: VERELQ-ը հիշեցնում է, որ նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցելու դրան: Այս պահին Ծառուկյանը ԱԱԾ-ում է: