23.11.2024
Վհուկների որս. իշխանությունը ցանկանում է դատական համակարգը դարձնել խամաճիկային. Ղուկասյան
prev Նախորդ նորություն

Թուղթ են գտել, տո Ծառուկյանը գումար տվե՞լ է. Ծառուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում հայտարարեց, որ իր դեմ իրավական արշավը սկսել է այն ժամանակ, երբ իրենք հունիսի 5-ին պահանջել են կառավարության ողջ կազմի հրաժարականը:


«Դիմում եմ ժողովրդին, այս ամենը սկսել է այն ժամանակ, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ եւ նայելով իրավիճակը՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահակն եւ լիարժեք ներկայացրինք այն, ինչ կա», - ասաց ԲՀԿ առաջնորդը ԱԺ նիստում, որտեղ լսվեց նրան պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը:


Նա հորդորեց կառավարող ուժին մտնել իրական կյանք՝ դուս գալով ֆեյսբուքից և ֆեյքային հարձակումների դաշտից: «ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա տասնապետ, հարյուրապետ, հազարապետ, ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք», - ասաց նա՝ հավելելով, որ հեղափոխական կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում ու իր խոստումները չի կատարել:


«Խոստումները տրված է երկու տարի առաջ: Այն, ինչ անհրաժեշտ է ժողովուրդը լսեր, լսում էր, եւ բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա սարքած»,- կտրուկ հայտարարեց նա՝ հիշեցելով, որ առաջին օրվանից աջակցել է հեղափոխական կառավարությանը, սակայն ոչ մի դրական զարգացում չի տեսել երկու տարվա ընթացքում:


«Փաշինյանը հրավիրել է, ստորագրել եմ հուշագիրը: Ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա: Բայց ստով, ֆեյսբուքով, ֆեյքերով երկիր չես կարող կառավարել», - ասաց նա:


Ծառուկյանը խորհուրդ տվեց՝ հետաքրքրվել մարդկանց սոցիալական վիճակով, պարզել, թե ինքն ինչ է արել մարդկանց օգնելու համար։ Նրա խոսքով, իր ու կուսակիցների կողմից ընտրակաշառքի մասին թղթերի տարածումը պատվեր է։


«Թուղթ են գտել, տո Ծառուկյանը գումար տվե՞լ է։ Ես ասել եմ, իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու։ Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք։ Մարզերի ճանապարհները փակել եք, որ չգան»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ իշխանությունն այսօր 7 տոկոս ունի։


Նա չբացառեց նաև իշխանության դեմ հանրահավաքային պայքար տանելու տաբերակը:


ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց հետո Ծառուկյանը հայտարարեց, որ գնալու է ԱԱԾ , որտեղ իրեն կանչել են հարցաքննության։


Նա լրագրողների հետ զրույցում կրկնեց իշխանության հասցեին հնչեցրեած քննադատական խոսքը՝ նշելով, որ իր դեմ կատարվող քաղաքական պատվեր է: Լրագրողների հարցին, թե արդյոք Ծառուկյանը պայմանավորվածություն է խախտել, դրա համար են նրան ենթարկում, ԱԱԾ աշխատակիցն ասաց՝ ոչ։


ԱԺ շենքից դուս գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները ուզում էին ԱԺ բակից բերման ենթարկել ԱԱԾ։


Ծառուկյանը նշեց, որ ինքը պայմանավորվածության համաձայհն ԱԱԾ էր գնում։ Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ աշխատակցի հետ նստեց իր մեքենան: ԱԺ-ում, համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների, մեծ թվով դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ կան։