Թուրքիայի տնտեսությունն արժութային ճգնաժամից հետո սկսել է վերականգնվել, սակայն այդ վերականգնումն անկայուն է: Այդ մասին հայտարարել է ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին: Նա նշել է, որ Թուրքիային անհրաժեշտ է ավելի խիստ դրամա-վարկային քաղաքականություն: Ըստ նրա, թուրքական տնտեսության վերականգնումը փխրուն է և ոչ բնական: Նա հավելել է, որ տնտեսական աճի համար անհրաժեշտ է բացել նոր աշխատատեղեր երիտասարդության համար: