23.11.2024
ԵԱՏՄ յուրաքանչյուր պետություն կենսաթոշակը վճարելու է իր տարածքում աշխատանքային ստաժի համար
prev Նախորդ նորություն

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը հեռանում է

Հայաստանի ազգային պատկերասրահի սիրելի աշխատակիցներ, վաղվանից դադարեցվում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:


«Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:


Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն: Այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները՝ կարևորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ:


Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ և այլն: Աշխատակիցներիս հետ միասին պատիվ եմ ունեցել Պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել….


Կրկին անգամ շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, պետական եւ ոչ պետական կառույցներին, իմ կոլեգաներին՝ համատեղ աշխատանքի, իրականացրած նախագծերի համար»,- ասված է Ծատուրյանի գրառման մեջ: