23.11.2024
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը հեռանում է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքներից. Արարատ Միրզոյանի խոսքը ՀԱՊԿ նիստում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար նիստին։ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։


«Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին․


«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։


Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:


Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»»,- գրել է Միրզոյանը: