Ազգային ժողովի դիմաց այսօր՝ հունիսի 16-ին, հավաքվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները, իսկ ԱԺ պարիսպներից ներս տեղ է ունենում Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազության ներկայացրած միջորդության քննարկումը:
Ծառուկյանի կողմնակիցները պահանջում են չզրկել վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունից: Մերդընդմերթ տեղի է ունենում հրմշտոց Գագիկ Ծառուկյանի փոքրաթիվ կողմնակիցների ոստիկանության ուժերի միջև: Ազգային ժողովի շենքի մոտ ծառայություն են իրականացնում ոստիականան մեծ թվով ուժեր:
Ոստիկաննները, հղում կատարելով երկրում հայտարարած արտակարգ դրությանը, հորդորում են քաղաքացիներին չհավաքվել՝ համավարակի տարածումից խուսափելու համար: Ոտսիկանությունը հավաքվածներին տվեց 15 րոպե ժամանակ ցրվելու համար:
ԶԼՄ-ները հայտնում են Ծառուկյանի մի շարք կողմնակիցների բերման ենթարկելու մասին: Մոտ 2 տասնյակ մարդու ոստիկանները բերման են ենթարկել: Բերման է ենթարկվել նաև ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը։
Ավելի վաղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։
VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, նրան պատկանող ձեռնարկությունները։ Այնուհետև նա ութ ժամ հարցաքննվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որի ընթացքում Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց ԱԱԾ-ն։
Այնուհետև պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 14-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը կապ չունի վերոնշյալ երեք քրեական գործերի հետ։ Այդ մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Երեք քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։
Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի Խորհրդականական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին։
Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաեւ հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։
Կատարվածի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է իր նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը՝ այն որակելով «քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»։ Նա նշում է, որ պատրաստ է ցանկացած սցենարի: