Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը զգուշացրել է «միանձնյա կառավարման» վտանգի մասին եւ ասել է, որ հույս ունի մինչեւ տարեվերջ քաղաքական նոր կուսակցություն ձեւավորել, որպեսզի մարտահրավեր նետի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը: «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան մութ թունել է մտել, եւ երկրի խնդիրներն օրեցօր աճում են: Հետեւաբար, մենք նոր կուսակցություն ստեղծելու համար ջանքեր ենք գործադրել»,- ասել է նա: