23.11.2024
Հայաստանում այլևս երբեք իշխանությանը չի հաջողվելու շանտաժով ու բռնությամբ լռեցնել. ԲՀԿ
prev Նախորդ նորություն

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է. Աղաջանյան

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով օրվա իրադարձություններին:


«Կարևոր արձանագրում.


ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։


Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։


Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է»,- մասնավորապես գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը առավոտվանից հարցաքննվում է ԱԱԾ-ում: ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, կան տասնյակ բերման ենթարկվածներ: