23.11.2024
Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է. Աղաջանյան
prev Նախորդ նորություն

Բերման է ենթարկվել Դավիթ Խաժակյանը

Քիչ առաջ բերման է ենթարկվել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։


Վերջինս եկել էր ԱԱԾ շենքի մոտ, որտեղ առավոտվանից շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների բողոքի ակցիան:  


Նշենք, որ ավելի վաղ բերման էին ենթարկվել ավագանու ԲՀԿ խմբակցության գրեթե բոլոր անդամները, իսկ համանուն խորհրդարանական խմբակցության պատգամավորների, այդ թվում կանանց նկատմամբ իրավապահները ուժ են կիրառել:


VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԱԾ-ում շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։