ԱՄՆ-ն և Թուրքիան, Սիրիա Թուրքիայի ներխուժումից մի քանի օր անց պայմանավորվել են երկրում հնգօրյա հրադադարի մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հայտնում է CNBC-ը։ Նրա խոսքով, Թուրքիան համաձայնել է չմասնակցել Կոբանիի համայնքի դեմ ռազմական գործողություններին։ «Բացի այդ, Միացյալ Նահանգները և Թուրքիան փոխադարձ հավատարիմ են խաղաղ կարգավորմանը և ապագայում անվտանգության գոտու ստեղծմանը՝ միջազգային հիմունքներով աշխատելով այն բանի ապահովման համար, որպեսզի խաղաղությունը եւ անվտանգությունը հաստատվեն Սիրիայի հետ այդ սահմանային շրջանում»,- հայտնել է Փենսն՝ իր, Պոմպեոյի և Էրդողանի հանդիպումից հետո։