24.11.2024
Արցախում արտակարգ իրավիճակը երկարաձգվել է 30 оրով
prev Նախորդ նորություն

Ոստիկանության շենքը կօտարվի. մեկնարկային գինը 1․2 մլրդ դրամ է

Ոստիկանությանը պատկանող Երևանի կենտրոնում գտնվող շենքը կառավարության այսօրվա որոշմամբ ներկայացվել է մրցությային կարգով օտարման:


Համաձայն որոշման, մրցույթով օտարման է ներկայացվում Երևանի Մոսկովյան 1 հասցեի 1934.8 քմ մակերեսով վարչական շենքը։ Մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքը՝ 1․2 մլրդ դրամ, հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի:


Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում գույքի համար առաջարկվող գինը և իրականացվելիք ներդրումների չափը՝ գույքի համար առաջարկվող գնին՝ 90%, ներդրումներին 10% գործակիցներով։


Ներդրումները պետք է ներկայացվեն ըստ տարիների և չեն կարող գերազանցել 3 տարին։


Գույքը դասվում է պատմական միջավայր ձևավորող, ճարտարապետական արժեքավոր շենքերի թվին, ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, իսկ վերակառուցման առաջարկները նախապես պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ։