5.07.2025
Աշխատավարձերի բարձրացման մասով Փաշինյանը համոզիչ չէ. «Transparency International»
24.10.2019
Աշխատավարձերի բարձրացման մասով Փաշինյանը համոզիչ չէ. «Transparency International»

Նիկոլ Փաշինյանի պատասխանը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին համոզիչ չէ։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, թե բարձրացումն արվել է օրենքի խախտմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ «Հասկանալի է, որ բարձր պաշտոնյաները պետք է արժանի վարձատրվեն, բայց այստեղ կարեւոր է ոչ միայն գաղափարնը, այլ նաեւ դրա իրականացման մոտեցումները։ Պետական մարմինների աշխատանքում կարեւոր է ոչ միայն թափանցիկությունը, այլեւ հաշվետվողականությունը, իսկ հիմնավորումը, թե նախարարների աշխատավարձերի փոփոխության մասին հասարակությունը, միեւնույն է, իմանում է հայտարարագրերից հետո, համոզիչ չի հնչում։ Չեմ կարծում, թե բարձրացումն արվել է օրենքի խախտմամբ, գուցե խախտվել է ինչ-որ ենթաօրենսդրական ակտ»,- ասաց նա: Նա նաև ասաց, որ կարևոր է հասկանալ, թե որքանով աշխատավարձերի բարձրացումը կանդրադառնա պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության վրա։