24.11.2024
Արցախում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծանր
prev Նախորդ նորություն

Անելու եմ անեն բան, որպեսզի ունենանք սեփական ավիացիա. Պապիկյան

Առաջիկայում անելու եմ անեն բան, որպեսզի ունենանք սեփական ավիացիա: Այդ մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։


Պապիկյանը, պատգամավորների հարցերին ի պատասխան, անդրադարձավ քաղաքական ավիացիայի ոլորտում առկա խնդիրներին, որը գտվնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակառուցվածքների ցանկում։


«2019 թվականը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ հնարավորություն եղավ եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքն ապահովել ՀՀ։ Այն խնդիրները, որոնք այսօր արձանագրվել են մեկ օրում չէ, որ տեղի է ունեցել», - ասաց նախարարը՝ նշելով, որ մտահոգություն, բնականաբար, կա։


«Եթե հնարավոր լիներ որեւէ կերպ անել այնպես, որ այդ խնդիրները տեղի չունենաին, լավ կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք շարունակում ենք լինել ՀՀ-ի բոլոր ղեկավարների իրավահաջորդը եւ մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաեւ մենք»,- ասաց Պապիկյանը եւ ընդունեց, որ կա իրենց առջեւ դրված խնդիր՝ առաջիկայում ամուր հիմքերի վրա դնելու Քաղավիացիան։


Նա ասաց, որ դրանցից կարեւորներից է ունենալ տեղական ավիափոխադրող եւ շեշտեց, որ առաջիկայում անելու է ամեն բան, որպեսզի ունենանք սեփական ավիացիա։


Հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը ավիացիոն թարմացված «սեւ ցուցակում» է առաջին անգամ ընդգրկվել է նաեւ Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով, որը փորձագետների գնահատմամբ մեծ ձախողում է Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար:


Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ նման որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: Որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների):


Տվյալ ավիաընկերությունները շարունակելու են չվերթներ իրականացնել դեպի այլ երկրներ: Միաժամանակ, որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ՀՀ և ՀՀ-ԵՄ ուղղություններով չվերթներ իրականացնելու վրա:


Վարչապետը հանձնարարել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թ. նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց: Փաշինյանը հանձնարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքներով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր: