22.11.2024
Հայ սակրավորները ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք Սիրիայում
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է վերանայի Իսրայելի հետ հարաբերությունները. Թեհրանում բողոքի ակցիա է

Մի խումբ ուսանողներ Թեհրանում համախմբվելով ՀՀ դեսպանատան դիմաց արձագանքել են Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի կառավարության ընդունած որոշմանը: Այդ մասին հայտնում է Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը:


Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ բողոքի ակցիա կազմակերպած իրանցի ուսանողների 30-հոգանոց փոքրաթիվ խումբը այրել է Իսրայելի դրոշը Հայաստանի իշխանություններին կոչ անելով վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը։


Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու»:


Նշվում է, որ բողոքի ակցիային անդրադարձել են Իրանի պետական հեռուստատեսությունը և գլխավոր լրատվամիջոցները:



Ինչպես հայտնում է իրանական parstoday.com-ը, ակցիաին մասնակիցները վանկարկել են «մահ Իսրայելին, մահ Ամերիկային և մահ Բրիտանիային»: Հավաքի մասնակիցները վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը:


Հավաքի ընթացքում ընթերցված հաղորդագրության մեջ ուսանողները դատապարտել են Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը:


"Թել Ավիվը Միջին Ասիայի և Կովկասի երկրներում իր ներազդեցությունը մեծացնելով, փորձում է լարվածություն առաջացնել տարածաշրջանում և խափանել հարևան երկրների միջև հարաբերությունները", - գրում է parstoday.com-ը:


Հայաստանի կառավարությունը 2019-ի սեպտեմբերի 19-ի նիստում հաստատվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին նախագիծը։ Այն արդեն բացվել է և տեղակայված է Թել Ավիվում։