22.11.2024
Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել ռազմաբազաները Սիրիայում
prev Նախորդ նորություն

Հայ սակրավորները ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք Սիրիայում

Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:


Ինչպես հայտնում են Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից, այսպիսով, առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170 209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր: 4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել թվով 549 տեղաբնակների: Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12584 հիվանդների:


Միևնույն ժամանակ, հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ-ին և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները: