8.08.2026
«88» առևտրային օբյեկտում` 33 վարչական իրավախախտում
prev Նախորդ նորություն

ՊՆ վարչական համալիրում ընդունել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին

Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:


Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։