Փաշինյանը ԿԲ-ի աշխատակազմին է ներկայացնում նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացնում ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին։
Փաշինյանը հանդիպման ժամանակ նշեց, որ ԿԲ-ում լավ և պորֆեսիոնալ թիմ է ձևավորվել և դրական ազդեցություն է ունենում բանկային համակարգի կայունության վրա:
«Ակնհայտ է, որ ԿԲ-ն և բանկային համակարգը երրորդ հանարապետության կարևորագույն ձեռքերումներից է», - ասաց նա՝ նշելով, որ ֆինանսական համարգի կայունությունը քաղաքական ու տնտեսական տարբեր վայրիվերումների ժամանակ դրա ապացույցն է:
Նրա խոսքով, ապագայի մեծագույն մարտահարավերներից է լինելու այն, որ բանկային համակարգը դառնա ավելի մարդակենտրոն և "թույլ չտանք բանկային համակարգի շուրջ նագատիվ ընկալումներ":
ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ ունեն բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե գների, թե ֆինանսական կայունությունը ՀՀ-ում. «Նաեւ երկրորդ մարտահրավերն է այս իրավիճակում եւս ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր», - ասաց նա:
Իր հերթին Մարտին Գալստյանն հավաստիացրեց, որ իրենց աշխատանքները շարունակական են լինելու, խորացնելու են համագորչծակցությունը կառավարության գործընկերների հետ: «Բոլոր ջանքերը ներդվելու են, որ երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին կարողանա կատարել այն ծրագրերը, որոնք դրված են իր առջեւ», - ասաց նա: