24.11.2024
Փաշինյանը ԿԲ-ի աշխատակազմին է ներկայացնում նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին
prev Նախորդ նորություն

Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում պետք է հատված առանձնաձնել նաև քրիստոնյաների համար

Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել նաեւ քրիստոնյաների համար։ Այդ մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք, արք. Մաշալյանը՝ խոսելով Սուրբ Սոֆիայի հետ կապված վերջին զարգացումների մասին։


Նա շեշտել է, որ այդպես թող Սուրբ Սոֆիան դառնա դարի եւ մարդկության խաղաղության խորհրդանիշը։


«Միթե՞ այս առաջարկն այդքան ուտոպիստական է։ Չէ որ մենք նույն երկնքի տակ են մեր աղոթքներն անում։ Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կկիսենք։ Մեր կրոնները տարբեր են, սակայն մենք նույն Աստծուն ենք հավատում։ Աշխարհի փրկությունը խաչի եւ մահիկի դաշինքն է»,–ասել է Մաշալյանը։


Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։


Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։


Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի նիստում քննարկվել է Սուրբ Սոֆիայում նամազ (ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում) անելու հարցը։


Դեռևս 2019-ին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք հնարավոր է թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար դառնա անվճար, Էրդողանը պատասխանել էր.


«Հնարավոր է: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունը արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք»:


Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: