23.11.2024
Հայ զինծառայողները ժամանել են Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար
prev Նախորդ նորություն

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը չի կարող լինել քաղաքական որոշում

Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


«Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:


Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը:


Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»,- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նշելով, որ դատախազը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր: