ԵՊՀ գիտխորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի անդամների
ԵՊՀ գիտխորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի անդամների: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն:
«ԵՊՀ գիտխորհուրդը Հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրեց հետևյալ անձանց.
1. Կառլեն Խաչատրյան
2. Վարդան Ոսկանյան
3. Արսեն Հախումյան
4. Միքայել Մալխասյան
5. Մենուա Սողոմոնյան
6. Նարինե Խաչատրյան
7.Անահիտ Չուբարյան
8. (դեռ չի որոշվել)
Արա Աթայանը, Արա Գաբուզյանը և Սարգիս Քելյանը հավասարաչափ ձայներ են հավաքել։ Պետք է լինի կրկնակի քվեարկություն»։
Այսօր մեկնարկել է ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին։ Գեւորգ Էմին–Տերյանի փոխանցմամբ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար։
Երկար ժամանակ է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, իսկ գիտխորհրդի նիստը տեւական ժամանակ է հետաձգվում էր։