Իրանա-ադրբեջանական սահմանին՝ Փարսաբադի տարածաշրջանում համատեղ արդյունաբերական ավան կկառուցվի: Այս հարցը քննարկվել է Իրանի Արդաբիլ նահանգի ղեկավար Աքբեր Բեկնամնջուի գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման շրջանակներում: Արդյունաբերական ավան ստեղծելու համար ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի տվյալ հարցը, և մոտ ապագայում կսկսվեն արդյունաբերական ավանի շինարարության վերաբերյալ աշխատանքները: