8.04.2025
Հայաստանը օգնություն է առաջարկել Լիբանանի եղբայրական ժողովրդին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» խմբակցությունը քննարկել է ՍԴ դատավորների թեկնածուներին վերաբերող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են սահմանադիր մարմինների կողմից Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների վերաբերյալ հարցերը:


Այդ մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:


«Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների թեկնածուներին: Տեսակետներ հնչեցվեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից»,- ասաց Բաղդասարյանը, հայտնում է Արմենպրեսը:


Պատգամավորը նշեց, որ թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը պարզ կլինի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:


ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, կառավարության կողմից առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվել է Երվանդ Խուդկարյանի թեկնածությունը:


 

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս