Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ: