23.11.2024
Մամուլ. Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել»
prev Նախորդ նորություն

Մամուլ.ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանի դեմ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապրակը» օրաթերթը գրում է. «Մենք հուլիսի 31-ին լուր էինք հրապարակել, որ ԱԱԾ-ն չի բավարարվել մի քրեական գործով, երկրորդն է սկսել Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Հիշեցնենք, առաջինը վերաբերում էր 51-ամյա ԱԱԾ նախկին ծառայողին պաշտոնի նշանակելու փաստին, որով, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Վանեցյանը «պաշտոնական լիազորություններն է չարաշահել» եւ որի հետ կապված իրենք ծառայողական քննություն են սկսել։ Սակայն ընթացքում հավանաբար հասկացել էին, որ այս մեղադրանքը հեռանկար չունի, երկրորդին էին ձեռնամուխ եղել՝ իբրեւ թե ԱԱԾ զինանոցում «ապօրինի» զենքեր են հայտնաբերվել, որոնք պատկանում են Վանեցյանին։ Այդ գործով ձերբակալվել էր ԱԱԾ Սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը՝ նախկին ազատամարտիկ, 90-ականներին Վազգեն Սարգսյանի կոչով ռազմի դաշտ մեկնած 500 մահապարտներից մեկը, ում մի քանի օր պահել էին մեկուսարանում։ Եւ ճնշումներ գործադրել կնոջ նկատմամբ, որը նույնպես աշխատում է ԱԱԾ-ում, որ համոզի ամուսնուն՝ ցուցմունք տալ Վանեցյանի դեմ։ Երեկ մեզ հետ կապվեց Արտակ Թորոսյանի հարեւաններից մեկը եւ մանրամասներ ներկայացրեց այս գործից։ Նախ, նա մեզ ուրախացրեց, որ մեր հրապարակումներն իրենց դերը խաղացել են եւ Թորոսյանին ազատ են արձակել։

Գուցե՝ նաեւ ԱԱԾ-ում գիտակցել են մեղադրանքի անհեթեթությունը․ ինչպե՞ս կարող է ուժային կառույցի զինանոցում ապօրինի զենք լինել։ Եթե դրանք ԱԱԾ պահեստում են, արդեն նշանակում է ապօրինի չեն եւ որեւէ անձի չեն պատկանում։ Սակայն մեր զրուցակիցը այլ վրդովվեցնող մանրամասներ ներկայացրեց։ Պարզվում է՝ ձերբակալությունից առաջ ԱԱԾ-ն խուզարկության է գնացել իր երկարամյա աշխատակցի՝ Արտակ Թորոսյանի բնակարան։ Հավանաբար, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի եւ նրան հարկադրի ցուցմունք տալ ԱԱԾ նախկին պետի դեմ։ Մի ամբողջ գիշեր ԱԱԾ-ականներն իրենց գործընկերոջ բնակարանում խուզարկություն են իրականացրել։ Իսկ նա երեք անչափահաս երեխաների հայր է, որոնցից երկուսը տասը տարեկան էլ չկան։ Երեխաները սարսափահար են եղել, ծանր սթրես տարել։ Բայց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը որոշել է ամեն գնով իրականացնել շեֆի՝ վարչապետի հանձնարարականը, նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար։ Եւ այդ ճանապարհին անգամ չի վախենում, որ Ազգային Անվտանգության ծառայությունում, որտեղ առանց այն էլ 29-ամյա, անհայտ գեներով երիտասարդին վատ են ընդունել, կարող են այլեւս երբեք լուրջ չվերաբերվել։ Ի դեպ, ԱԱԾ-ում երբ հասկացել են, որ Արտակ Թորոսյանը պահանջված ցուցմունքները չի տալիս, սլաքներն ուղղել են ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։ Վերջինս ԱԺ նախկին պատգամավոր, «Դիլիջան» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանի եղբայրն է»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է . «Թեպետ սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում է իր կապը «White Shorja»-ի հետ եւ վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած են հարուցում, որ պատգամավոր դառնալուց հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։ Ինչը խոսում է այն մասին, որ պատգամավորն ընդլայնել է իր բիզնեսը։ Իսկ հայտարարագրային տվյալներով նրա ընտանիքին է պատկանում 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի մի կետ։ Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարգիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։


Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել՝ 2018-ին եկամուտը կազմել է 3.6 միլիոն, 2019-ին՝ մոտ 17 միլիոն։ Ինչը նախ խիստ անհավանական է, ինչպես նաեւ կասկածելի։ Չի բացառվում, որ պատգամավորը կողքից այլ բիզնեսներ էլ է հիմնել, ինչի արդյունքում են շեշտակի աճել եկամուտները, սակայն այս դեպքում նա պարտավոր էր նշել իր հայտարարագրում բոլոր ֆինանսատնտեսական գործարքների մասին, ինչը նույնպես չի արել։ Բացի այդ հարկային տարվա սկզբում Հայկ Սարգսյանը նաև հայտարարագրել է 50,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 60,000 ԱՄՆ դոլար, սա էլ է հարցեր առաջացնում։ Ինչպես հայտնի է՝ ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը, մասնավորապես, պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռեւս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետն ավարտվում է այսօր։ Հանձնաժողովը նյութեր է հավաքագրել, մեր տեղեկություններով՝ հենց եկամուտների կասկածելի աճի դրվագով, դիմել են նաեւ ՊԵԿ-ին՝ խնդրելով տվյալներ, որոնք հասանելի չեն հանրային հարթակներում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն Սեւանի կազմակերպությանը, այլեւ այն կազմակերպությանը, որը պատգամավորը նշել է հայտարարագրում։ Ընդհանրապես հայտարարագիրն է ստուգման ենթարկվել եւ մի քանի տարբեր դրվագների վերաբերյալ է լրացուցիչ փաստերի ձեռքբերման անհրաժեշտություն առաջացել», մեզ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՝ չցանկանալով փակագծերն ավելին բացել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը եւ Երջանիկ Հակոբյանը համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում: Նախ նրանք փոփոխություն են կատարում Հաշվեքննիչ պալատի անդամին եւ նախագահին ներկայացվող պահանջներում եւ ամրագրում են, որ այս կառույցի անդամ՝ ներառյալ նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում: Որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակները ընդգծում են, թե օրենքում Պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձեւակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետեւաբար առաջացել է անհրաժեշտություն պահանջներին տալ հստակ ձեւակերպումներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների` այս տարի` հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ, հանրությունն ականատես չեղավ պաշտոնյաների, որոնք մեկնեցին սահման, սելֆիներ արեցին զինվորների հետ: Սակայն բոլորս ենք հիշում, թե ինչ իրավիճակ էր տարիներ առաջ` Ապրիլյան պատերազմի թեժ օրերից հետո, տարբեր պաշտոն-1 յաներ, պատգամաւխրներ, լրագրողներ, նաև տարբեր անհատներ առիթը բաց չէ­ին թողնում առաջնագիծ մեկնելու, այնտեղից լուսանկարներ հրապարակելու հա­մար` հայտարարելով, թե զինվորների կողքին են և անգամ ամենափոքր օգնությունն էլ փորձում էին գովազդել: Հիմա իրավիճակը միանգամայն այլ է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով` սահմանային այս լարվածությունից հետո էլ մի շարք պատգամավորներ, պաշտոնյաներ, գործարարներ, հայտնիներ անձամբ են դիմել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին` սահմանագիծ մեկնելու ցանկությամբ, սակայն մերժում են ստացել: Մեր տեղեկություններով` զինված ուժերի ղեկավարությունը նրանց հստակ ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսայիև համավարակով պայմանավորված` նպատակահարմար չէ գնալ սահմանագիծ և շփվել զինվորների հետ: Բացատրվել է, որ այդպես փորձ է արվում կանխարգելել վարակի տարածումը բանակում: Ընդ որում, նկատենք, որ Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 5-ին հայտարարու­թյուն էր տարածել և ընդգծել, որ անգամ նորակոչիկների երդման արարողության ժամանակ թույլ չեն տալու ծնողների ներկայությունը: Եվ, բացի այս արարողությունից, փաստորեն առհասարակ առաջնագծում ծառայող զինվորների հետ շփում որևէ մեկին չի թույլատրվել, չնայած դիմողների պակաս չի եղել»։


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անտոկոս վարկերից գյուղացիների մեծ մասը չեն կարողանում օգտվել: Պետության կողմից սուբսիդավորվող վարկային ծրագրի մեկնարկից հետո շարունակվում են բողոքներ հնչել: Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչ, ֆերմեր Արմեն Հարությունյանը ցանկանում է անտոկոս վարկ ձեռք բերել և տնտեսությունը զարգացնել: Բանկը, սակայն, 15 տարվա վարկառուին սուբսիդավորված վարկ չի տալիս: «ՉԻ»-ի հետ զրույցում ֆերմերը դժգոհում է, որ նոր վարկային ծրագիրն ունևորների համար է: «Մենք հեղափոխության ժամանակ շուկա դուրս չենք եկել՝ ճանապարհները փակ էին և չկարողացանք վարկերը տալ: Ամբողջ կյանքս պարտաճանաչ եմ եղել, միայն այդ ամիսներին չեմ կարողացել վարկ մուծել, որովհետև բերքը չենք վաճառել, վարկն ուշացում եմ մուծել, ինձ ասում են՝ քեզ վարկ չի հասնում: Ահագին գործեր ունեմ անելու՝ ծրագիրը կազմել եմ, տարածքն ունեմ, աշխատող մարդիկ ենք, կարող ենք ինչ- որ բան անել, ուզում եմ օգտվել այդ վարկից, բայց ուր գնում ենք, չեն տալիս: Ասում են՝ պետք է աշխատավարձ ստանաս, վարկի ուշացումներ չունենաս: Պետք է ԱՁ ունենաս, ուրիշ տեղից եկամուտ ունենաս, տանը 2 հոգի գրանցված աշխատող լինեն: Սովորական մարդիկ ենք, ուզում ենք մի քիչ աշխատենք, առաջ գնանք, բայց հարուստը, որ վարկ է ուզում՝ պետությունը տալիս է: Բանկի մոտ կանգնած տեսնում եմ, որ մարդիկ «յաշիկ» մեքենայով գալիս, անտոկոս վարկ են ստանում, մեզ չեն տալիս»,- սրտնեղում է մեր զրուցակիցը: Արմենի հետ նաև ընկերն է բանկի դռները թակում, որն ուզում է ապակյա ջերմատուն կառուցել: Պարտաճանաչ վարկառու է եղել, նույն պատճառաբանությունները բանկը նրան էլ է մերժում: Նկատում է՝ պետության կողմից սուբսիդավորված վարկերի միջոցով հարուստն ավելի է հարստանում հենց կառավարության աջակցությամբ, իսկ աղքատն էլ՝ ավելի աղքատանում: րիտասարդ գյուղատնտեսը ջերմոցում գյուղմթերք է աճեցնում: Ապրանքն էլ շուկաներում է իրացնում՝ մթերման ենթակա լոլիկ չունի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ` անցած տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 15 հազար 893 ծնված: Նշենք, որ 2018 թվականից սկսած` ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 261, 2019-ի հունվար-հունիսին` 16 հազար 21, իսկ, ահա, այս տարվա վեց ամիսներին` 15 հազար 893: Ըստ Վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժա­մանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է ավելացել: Պաշտոնա­պես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 14 հազար 417 դեպք: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին մահա­ցածների թիվը կազմել է 13 հազար 724, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 13 հազար 218 դեպք: Մյուս կողմից` հանրապետությունում 2020 թ. հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնություններից արձանագրվել է ամուսնալուծության 284 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատ­վածի արձանագրված 242 դեպքի համեմատ»: