Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ծովային զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսում: «Այս զորավարժությունների ուղերձը խաղաղության, բարեկամության և համագործակցության ու միասնության ճանապարհով հարատև անվտանգության ապահովումն է: Զորավարժությունները հաստատում են, որ Իրանը հնարավոր չէ մեկուսացնել», - հայտարարել է Իրանի նավատորմի հրամանատար, ծովակալ Ղոլամռեզա Թահանին: Դեկտեմբերի 27-ից 30-ն անցկացվող զորավարժությունները տեղի են ունենում Հնդկական օվկիանոսում և Օմանի նեղուցում: